Տորթը իր համով նման է ՛՛Կիևյան տորթին՛՛:
Բաղադրությունը՝ 5 ձվի դեղնուց
1 բաժակ շաքարավազ
2/3 բոված ջարդված պնդուկ
Կրեմը՝ 1.1/2 բաժակ սերուցք
2. 1 ճ/գդալ շաքարավազ
3. 1 ճ/գդալ պնդուկի կամ ուրիշ որևէ լիկյոր
4. 300գ շոկոլադ
5. 1 բաժակ ջարդված պնդուկ
Պատրաստման ձևը՝
Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից
Սպիտակուցները հարել 1թ/գդալ լիմոնաթթվի կամ մի պտղունց աղի հետ(կամ կարող եք առանց դրանց) այնքան,մինչև փրփրի:
Շաքարավազը 1 գդալ լցնել,հարել մինչև լուծվի.հետո հաջորդ գդալը և այդպես մինչև վերջ:
Երբ զանգվածն ընդունի փայլուն սպիտակ տեսք և կայուն գագաթներ.ավելացնել ջարդված պնդուկը
Լավ խառնել
Ջեռոցը տաքացնել մինչև 95 C աստիճան:Թավայի մեջ պերգամենտը և վրան նկարել 4 ուղղանկյուն՝յուրաքանչյուրը 10x20 չափսերով :Թավան և պերգամենտը յուղել,որ բեզեն չկպչի
Բեզեի զանգվածը լցնել ուղղանկյունների վրա,հավասարեցնել:
Թխել մինչև չորանա,մոտավորապես 1,5-2 ժամ:
Պատրաստի բեզեն պետք է հեշտությամբ պոկվի թղթից
Կրեմը՝ սերուցքը հարել շաքարավազի հետ մինչև ստացվի կայուն գագաթներ և ավելացնել լիկյորը ( կարելի է ավելացնել կես բաժակ ջարդված պնդուկ)
Հավաքումը՝շոկոլադը հալեցնել,քսել հովացած բեզեի վրա՝ վերևից
Մի քանի րոպե դնել սառնարանի մեջ
Երբ շոկալադը սառչի, 4-րդ կտորը դնել ամանի մեջ՝շոկոլադը դեպի վերև և քսել կրեմը,ավելացնել հաջորդ շերտը քսել կրեմը և այդպես մինչև վերջ:
Սառեցնել սառնարանում 1 ժամ