Բաղադրությունը`
Խմորի համար`
Շաքարավազ` 1 բաժակ
Ընկույզ` 150գր
Ձվի սպիտակուց` 8 հ
Ալյուր` 1 բաժակ
Վանիլին
Կրեմի համար`
2 ճ/գ շաքարավազ
2 ձվի դեղնուց
1 տուփ կարագ
10գր կակաո
200գր խտացրած կաթ
1թ/գ կոնյակ
Պատրաստման եղանակը`
Սպիտակուցները հարել,լցնել շաքարավազը,մանրացրած ընկույզը,վանիլինը,ալյուրը (այս բոլորը ավելացնել խառնելով):Խմորը բաժանել 3 մասի:Թխել պերգամենտի վրա`ամեն շերտը 90 րոպե:
Ջուրը` շաքարավազի և դեղնուցների հետ եփել,ավելացնել խտացրած կաթը,կարագը,կոնյակը,վանիլինը:Կրեմի մի մասին ավելացնել կակաո:Սպիտակ կրեմով պատել թխվածքի շերտերը,իսկ վերևի մասը` դարչնագույնով:Զարդարել շոկոլադով:
Комментариев нет:
Отправить комментарий